Իրավաբաններ

 

՛՛ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ՛՛ Փաստաբանական գրասենյակի տնօրեն

Նորայր Նորիկյան

Ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 4-ին:

Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն: Իրավագիտության մագիստրոս է:

-2005-2007թթ, սովորել և ավարտել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի “Գիտակրթական Միջազգային Կենտրոնի” մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում:

-2006-2007թթ. սովորել և ավարտել է Եվրոպայի Խորհրդին առընթեր քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը: Ստացել է ավարտական դիպլոմ:

-2006թ. հանդիսացել է Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրոպայի Խորհրդին առընթեր քաղաքական դասընթացների դպրոցների ամառայի նհամալսարանի ունկնդիր, որն ավարտել է հաջողությամբ և ստացել հավաստագիր:

-2000-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

-2004թ. Մասնակցել և հաջողությամբ ավարտել է հոլանդական “Քորդեյդ” կազմակերպության աջակցությամբ և ԵԻՀԱ կողմից իրականացված “Մարդու իրավունքներ և եվրոպական իրավունք” դասընթացը և ստացել հավաստագիր:

-2002թ. Մասնակցել և հաջողությամբ ավարտել է ՄԱԿ- ի Երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորված և ԵԻՀԱ կողմից իրականացված “Ապաստանի համակարգի զարգացումը Հայաստանում” դասընթացը և ստացել հավաստագիր:

-Մասնակցել է 10-ից ավելի մասնագիտական դասընթացների և ստացել համապատասխան հավաստագրեր:

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

-2012թ. մինչ օրս «ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ» փաստաբանական գրասենյակի տնօրեն:

-2012-2013թթ. «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր». պայմանագրային հիմունքներով որպես իրավաբան:

-2009-2012թթ. Հանդիսացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի իրավաբան:

-Ունի հատուկ քաղաքացիական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

-2007-2009թթ. աշխատել է Երևանի Գյուղատնտեսական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում որպես իրավունքի դասախոս:

-Դասավանդել է Սահմանադրական իրավունք, Եվրոպական իրավունք, ՀՀ Դատական համակարգը, ԴԱՀԿ, իրավապահ մարմինների գործունեությունը, մունիցիպալ իրավունք առարկաները:

-2005-2006թթ. աշխատել է Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում որպես կադրերի և կազմակերպչական հարցերի գծով պրոռեկտոր:

-Համակարգել է կադրերի շարժը, իրավապայմանագրային համակարգը, ԲՈՒՀԻ արտաքին կապերը և ներբուհական կազմակերպչական հարցերը:

 -2003-2009թթ. հանդիսացել է “Երիտասարդական ազգային կենտրոն հ/կ” նախագահը:

 -2004-2005թթ. հանդիսացել է Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան ուսանողների բաժանմունքի համանախագահը:

-Ունի հրատարակած 40-ից ավելի վերլուծական, մասնագիտական հոդվածներ:

ԱՅԼ

-Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

-1997-1999թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: ԶՈՒ պահեստազորի սպա է:

-Պարգևատրվել է ''Վազգեն Սարգսյան՛՛, “ՀՀ զինված ուժեր. 20 տարի” հոբելյանական, “Պաշտպան Հայրենյաց” մեդալներով:

-Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

____________________________________________________________________________________________________________________________________

ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Փաստաբան

 

Ծնվել է 1979թ. հունիսի 8-ին: Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն:

1995-2001թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի «Ալաշկերտ»  համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2000թ. մասնակցել է Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի կազմակերպած Քաղաքացիական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ սեմինար դասընթացներին:

2005-2010թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ ստանալով արևելագիտության բակալավրի աստիճան արաբագիտություն մասնագիտությամբ:

2008-2009թթ. սովորել և ավարտել է Դամասկոսի «Ոչ արաբախոսների համար արաբերեն լեզվի ինստիտուտը»:

2015-2016թթ. հանդիսացել ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր:

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2002-2004թթ. Երևանի «Ալաշկերտ»  համալսարանում դասավանդել է Սահմանադրական իրավունք, Հայ քաղաքական և իրավական մտքի պատմություն:

2011-2012թթ. աշխատել է Իրաքում (Բաղդադ, Էրբիլ քաղաքներում) որպես կազմակերպության ներկայացուցիչ, իրավական գծով փոխտնօրեն:

2012-2016թթ. աշխատել է արաբերենի թարգմանիչ իրավական ոլորտում:

ԱՅԼ

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և արաբերեն լեզուներին:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ՄԻՆԱՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Փաստաբան

Ծնվելէ1981թ. սեպտեմբերի16-ին:

Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն:

Իրավագիտության մագիստրոս է: 

2011-2013թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում:

2002-2007թթ. սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում, իրավագետ-դատական փորձագետ է:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2014-2015թթ. աշխատել է ՛՛ԱրմՍվիսԲանկ՛ ՛ՓԲԸ-ի խնդրահարույց ակտիվների կառավարմա նբաժնում:

2011-2014թթ. աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Էրեբունի և Նուբարաշեն բաժնում որպես հարկադիր կատարող,

2008-2011թթ. աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կենտրոնում որպես իրավախորհրդատու:

2010թ. դասախոսել է Մոսկվայի Բիզնեսի և Իրավունքի ինստիտուտում /Կրիմինալիստիկա/,

2002-2008թթ. ՛՛Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա՛՛ ՀԿ-ում իրականացրել է իրավաբանական խորհրդատվություն /քաղաքացիաիրավական, քրեաիրավական, վարչական), տարատեսակ իրավական փաստաթղթերի՝ դիմումների, հայցադիմումների, բողոքների կազմում/

2003-2010թթ. անդամակցել է ՛՛Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա՛՛ Հասարակական կազմակերպությանը:

2011թ. մինչ օրս ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան: Արտոնագիր՝ թիվ 1330:

 

Մինաս Մուրադյանը մասնագիտացված է հետևյալ ծառայությունների մատուցման գործում.

-Բանկային գործունեություն

-Ժառանգություն

-Սեփականություն

-Կատարողական վարույթի սպասարկում

-Ճանապարհատրանսպորտային տույժեր

-Վարչական ակտերի բողոքարկում

-Վարչական այլ

-Աշխատանքային հարաբերություններ

-Պայմանագրային հարաբերություններ

-Ընտանեկան հարաբերություններ

-Իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում

-Սնանկություն

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика